«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ
1 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը դիտաշտարակում ծառայություն իրականացնելիս նկատել է, որ անհայտ անձինք հիմնարկի տարածք են ներնետել ինչ-որ փաթեթներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, ծառայողներն անմիջապես իրականացրել են նշված տարածքի զննություն և հայտնաբերել 3 ներնետված փաթեթ, որոնցում առկա է եղել 4 պոլիէթիլենային շիշ՝ ոգելից խմիչքին բնորոշ հոտ ունեցող հեղուկներով, և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 7,9 գրամ քաշով բուսական զանգվածներ։
Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ նախաձեռնվել են համապատասխան միջոցառումներ։