Միացյալ Նահանգներ

Զելենսկին հայտնել է, որ կրկին կխնդրի Թրամփին զենք մատակարարել Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտնել է, որ կրկին կխնդրի Թրամփին զենք մատակարարել Ուկրաինային

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ G7-ի գագաթնաժողովում կրկին կխնդրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զենք մատակարարել Ուկրաինային, սակայն հավելել է, որ ԱՄՆ ռազմական օգնությունը օրակարգում չէ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BGNES-ը։ 

«Իրականում հարցերից մեկը, որը ես կքննարկեմ նախագահ Թրամփի հետ հանդիպման ժամանակ, պաշտպանական փաթեթն է, որը Ուկրաինան պատրաստ է ձեռք բերել», - ասել է Զելենսկին Վիեննա կատարած այցի ժամանակ, որտեղից նա մեկնել է Կանադա՝ մասնակցելու G7-ի երկրների ղեկավարների հանդիպմանը։

Համաժողովը կկայանա հունիսի 16-ից 17-ը։ Այս տարի գագաթնաժողովին հրավիրված են նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Հնդկաստանի նախագահ Նարենդրա Մոդին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում