ԻՊԲ-ն իսրայելցիներին նախազգուշացրել է սահմանափակել տեղաշարժը «առաջիկա ծանր օրերի» պատճառով

2 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) երկրի բնակիչներին նախազգուշացրել է, որ առաջիկայում շատ կլինեն օդային տագնապի ազդանշանները, ուստի բոլորը պետք է պատրաստ լինեն պատսպարվելու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրությունն ԻՊԲ-ն տարածել է իր Telegram ալիքում։

Նշվում է, որ յուրաքանչյուր քաղաքացի տագնապը հնչելուն պես պետք է մտնի պաշտպանված տարածք և այնտեղ մնա, մինչև հետագա ծանուցում կստացվի։

«Հարկավոր է խուսափել դրսում ոչ անհրաժեշտ տեղաշարժերից և զերծ մնալ ճանապարհին երթևեկելուց։ Մեզ սպասվում են բարդ և դժվարին օրեր», - նշված է հաղորդագրության մեջ։

Իսրայելի ԶՈւ գլխավոր շտաբի պետն իր հերթին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Իրանի դեմ գործողությունը սկսվել է, և այլևս «հետդարձի ճանապարհ չկա»։ 

«Ես նախազգուշացնում եմ բոլորին, որ ցանկացած մեկը, ով կփորձի մարտահրավեր նետել մեզ, ծանր գին կվճարի», - հայտնել է գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը։ 

Նա ասել է, որ Իսրայելը սկսել է գործողությունը, որպեսզի ռազմավարական հարվածներ հասցնի Իրանից Իսրայելին սպառնացող վտանգներին։

Իր հերթին, The Times of Israel-ը նշում է, որ իսրայելցիները շտապում են սուպերմարկետներ, քանի որ Իրանից հրթիռային հարվածներ են սպասվում։ Իրանը հայտնել էր, որ վճռորոշ պատասխան կտա Իսրայելի հարձակմանը։

Իրան

ԻՊԲ-ն հայտնել է Իրանի դեմ հարվածների առաջին ալիքում ավելի քան 200 ինքնաթիռ ներգրավելու մասին

Հայերեն Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս