ԻՊԲ-ն հայտնել է Իրանի դեմ հարվածների առաջին ալիքում ավելի քան 200 ինքնաթիռ ներգրավելու մասին

1 րոպեի ընթերցում

Հունիսի 13-ի վաղ առավոտյան Իրանի դեմ առաջին հարվածներին մասնակցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 200 ինքնաթիռ, մամուլի ասուլիսում հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ, բրիգադային գեներալ Էֆի Դեֆրինը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

Նա նշել է, որ հարվածների ժամանակ կործանիչներն ավելի քան 330 զինամթերք են նետել մոտ 100 թիրախի վրա։

Դեֆրինը նաև հաստատել է, որ Իսրայելը հարվածների ժամանակ սպանել է մի քանի բարձրաստիճան իրանցի պաշտոնյաների, այդ թվում՝ Իրանի ռազմական հրամանատար Մոհամմադ Բաղերիին, ԻՀՊԿ գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամիին և «Խաթամ ​​ալ Անբիա» ռազմակայանի կենտրոնական շտաբի պետ Ղոլամ Ալի Ռաշիդին։

Նա հավելել է, որ սպանվել են նաև այլ պաշտոնյաներ։

Իրան

ԻՀՊԿ-ն «վճռական և կոշտ պատասխան» է խոստացել Իսրայելի հարձակմանը

Հայերեն Русский