Թուրքիայում Ռուսաստանի դեսպանը հայտնել է դիվանագիտական առաքելությունն ավարտելու մասին

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ալեքսանդր Երխովը, ելույթ ունենալով Ռուսաստանի օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ, հայտարարել է, որ 14 տարվա աշխատանքից հետո հրաժեշտ է տալիս հանրապետությանը, սակայն մեկնման ամսաթիվը դեռևս որոշված ​​չէ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Սիրելի՛ բարեկամներ։ Շատերդ գիտեք, որ ես խուսափում եմ պետական ​​ընդունելությունների ժամանակ ելույթ ունենալուց՝ փորձելով ուշադրություն դարձնել հյուրերին։ Այսօր ես կցանկանայի բացառություն անել այս կանոնից։ Քանի որ մեզ համար՝ ինձ և կնոջս համար, այս ընդունելությունը հրաժեշտի է։ Մեր մեկնման ամսաթիվը որոշված ​​չէ»,-ասել է դեսպանը։ 

Նրա խոսքով՝ այդ 14 տարիները հետաքրքիր էին մասնագիտական ​​տեսանկյունից։ 

«Թուրքիան այն երկիրն է, որտեղ ամեն օր ինչ-որ բան է կատարվում, այն երկիրը, որը դառնում է համաշխարհային քաղաքական կենտրոն։ Մեր երկկողմ հարաբերությունները ավելի քան հարուստ են։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Թուրքիային, թուրք ժողովրդին իմ առաքելության կատարման համար ինձ ցուցաբերված հյուրընկալության համար», - ասել է դիվանագետը։

Ավելի վաղ, ռուսական «Կոմերսանտ»-ը, վկայակոչելով երեք աղբյուրի, հայտնել էր, որ Թուրքիայում Ռուսաստանի նոր դեսպան կդառնա փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։

 

Հայերեն Русский

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին

Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի

Այգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է. ԿԳՄՍ-ն պարզաբանում է տարածել

Ծովինար Թադևոսյանը ներկայացրել է նորանշանակ տեղակալին

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը