Թուրքիա

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանը հայտնել է դիվանագիտական առաքելությունն ավարտելու մասին

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանը հայտնել է դիվանագիտական առաքելությունն ավարտելու մասին

Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ալեքսանդր Երխովը, ելույթ ունենալով Ռուսաստանի օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ, հայտարարել է, որ 14 տարվա աշխատանքից հետո հրաժեշտ է տալիս հանրապետությանը, սակայն մեկնման ամսաթիվը դեռևս որոշված ​​չէ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Սիրելի՛ բարեկամներ։ Շատերդ գիտեք, որ ես խուսափում եմ պետական ​​ընդունելությունների ժամանակ ելույթ ունենալուց՝ փորձելով ուշադրություն դարձնել հյուրերին։ Այսօր ես կցանկանայի բացառություն անել այս կանոնից։ Քանի որ մեզ համար՝ ինձ և կնոջս համար, այս ընդունելությունը հրաժեշտի է։ Մեր մեկնման ամսաթիվը որոշված ​​չէ»,-ասել է դեսպանը։ 

Նրա խոսքով՝ այդ 14 տարիները հետաքրքիր էին մասնագիտական ​​տեսանկյունից։ 

«Թուրքիան այն երկիրն է, որտեղ ամեն օր ինչ-որ բան է կատարվում, այն երկիրը, որը դառնում է համաշխարհային քաղաքական կենտրոն։ Մեր երկկողմ հարաբերությունները ավելի քան հարուստ են։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Թուրքիային, թուրք ժողովրդին իմ առաքելության կատարման համար ինձ ցուցաբերված հյուրընկալության համար», - ասել է դիվանագետը։

Ավելի վաղ, ռուսական «Կոմերսանտ»-ը, վկայակոչելով երեք աղբյուրի, հայտնել էր, որ Թուրքիայում Ռուսաստանի նոր դեսպան կդառնա փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում