Podcast-Sport. Հայաստանի ֆուտբոլի ընտրանու ընկերական խաղերն ԱԱ-ի ընտրական փուլից առաջ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը երկու ընկերական խաղերով վերջին նախապատրաստական հանդիպումներն անցկացրեց աշխարհի առաջնության ընտրական փուլից առաջ:
«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք ֆուտբոլային մեկնաբան Սամվել Սուքիասյանին, որի հետ խոսել ենք հավաքականի վերջին խաղերից, թիմի տարբեր խաղային դիրքերում առկա խնդիրներից, նոր մարզչի աշխատանքից:
«Երկու ընկերական խաղերը հակասական տպավորություն թողեցին: Առաջին խաղում՝ Կոսովոյի դեմ հանդիպմանը, խնդիրներն ակնհայտ էին` հատկապես պաշտպանությունում: Երկրորդ խաղում որակապես այլ խաղ տեսանք»,-ասաց նա:
Մանրամասները` Podcast-ում