Պետությունը նախատեսում է 2026-ին համայնքներին տրվող դոտացիայի չափը հասցնել 107.8 մլրդ դրամի

2 րոպեի ընթերցում

Պետությունը նախատեսում է 2026 թվականին համայնքների տրվող դոտացիայի չափը հասցնել 107.8 մլրդ դրամի: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների մասին հաշվետվության ներկայացմանը:

«2024-ին ընդհանուր առմամբ 71 համայնքի տրամադրվել է 85.3 մլրդ դրամ՝ ճիշտ այնքան, ինչքան նախատեսված է եղել տարեսկզբին»,-ասաց Խուդաթյանը:

Նախարարը հիշեցրեց՝ 2024-ին առաջին անգամ բարելավվել է ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում կիրառվող մեխանիզմները, որը միտված է եղել տարբեր ֆինանսական կարողություններ ունեցող համայնքների միջև հնարավոր բևեռացման մեղմմանը:

«Այդ նպատակով առաջին անգամ 82 սահմանամերձ բնակավայրի անվտանգային ծախսեր կատարելու համար լրացուցիչ հատկացվել է 5-ական միլիոն դրամ: Առաջին անգամ ազգային փոքրամասնություններով 8 համայնքներից յուրաքանչյուրին տրվել է 50-ական մլն դրամ դոտացիա: Դոտացիայի չափը շարունակական աճում է: 2026 թվականին դոտացիայի չափը կկազմի արդեն 107.8 մլրդ դրամ, որը 2023 թվականի համեմատ կաճի շուրջ 54 տոկոսով»,-ասաց նախարարը

Անդրադառնալով սուբվենցիաներին՝ նա նշեց, որ 31 մլրդ դրամի սուբվենցիա է տրամադրվել: 

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը