Երևանի Մայիսի 9-ի փողոցում շենքի 3-րդ հարկի առաստաղ է փլուզվել, փրկարարներն անվնաս դուրս են բերել արգելափակված քաղաքացուն

1 րոպեի ընթերցում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 10-ին, ժամը 19։12-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկի երրորդ հարկում գտնվող բնակարանի առաստաղը  փլուզվել է, բնակիչներն արգելափակվել են սենյակներում։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հյուրասենյակի առաստաղը (30 քմ) փլուզվել է, բնակիչներից մեկն արգելափակվել է ննջասենյակում․ տուժածներ չկան։

Փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել արգելափակումից:

Հայերեն