ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցիչին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում առաքելությունն ավարտող ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) հայաստանյան ներկայացուցիչ Նաննա Սկաուին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարը շնորհակալություն է հայտնել մինչ այս կատարած մեծածավալ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա առաքելության ընթացքում։
Հանդիպման ժամանակ քննարկվել են այս տարի նախատեսված միջոցառումները:
Մասնավորապես անդրադարձ է կատարվել «Դպրոցական սնունդ» ծրագրին, քննարկվել են նաև ջրային և էներգետիկ ոլորտներին ուղղված ծրագրերի ընթացքը։