Կրթություն

Նախադպրոցական կրթության ոլորտում ընդգրկված երեխաների թիվը 8 տարում աճել է շուրջ 20 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Նախադպրոցական կրթության ոլորտում ընդգրկված երեխաների թիվը 8 տարում աճել է շուրջ 20 տոկոսով

Նախադպրոցական կրթության ոլորտում 3-ից 5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը վերջին տարիներին զգալի աճ է գրանցել՝ հասնելով մոտ 75 տոկոսի։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ։ 

«Մեր ամենակարևոր ցուցանիշներից մեկը նախադպրոցական կրթության ոլորտում երեխաների ընդգրկվածության աճն է։ 2017 թվականի համեմատ շուրջ 20 տոկոսով ավելի մեծ թվով երեխաներ են ընդգրկված նախադպրոցական կրթության մեջ»,-նշեց նախարարը։ 

Նրա խոսքով՝ սա դրական ազդեցություն ունի երեխաների զարգացման վրա։ 

Նա նաև ընդգծեց, որ նախարարությունը սեպտեմբերից մեկնարկելու է նոր ծրագիր՝ նախատեսված 6 ամսականից մինչև 1 տարեկան երեխաների համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում