ՀՀ ՆԳ նախարարությունը հակահրդեհային կանոնների պահպանման իրազեկման ծավալուն միջոցառումներ է իրականացնում

1 րոպեի ընթերցում

Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ  նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների բռնկումը և հնարավոր աղետալի հետևանքները։ Շրջիկ իրազեկումը՝ թռուցիկների, անօդաչու թռչող սարքերի և բարձրախոսների օգնությամբ նպատակ են հետապնդում բարձրացնել բնակչության տեղեկացվածության մակարդակը։ 

Ըստ աղբյուրի՝ իրազեկման շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվում հանգստի գոտիներին և զբոսաշրջային վայրերին, որտեղ հրդեհների առաջացման հավանականությունն առավել բարձր է։

ՆԳ նախարարությունը հորդորում է ցուցաբերել զգոնություն և խստորեն հետևել հրդեհային անվտանգության կանոններին, ինչպես նաև հիշեցնում, որ անվտանգության կանոններից աննշան շեղումն անգամ տոթ ու տապ օրերին կարող է դառնալ մեծ հրդեհի պատճառ:

Հայերեն

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս