Իրավունք

Դատախազությունն ԱԺ-ին միջնորդել է համաձայնություն տալ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

1 րոպեի ընթերցում

Դատախազությունն ԱԺ-ին միջնորդել է համաձայնություն տալ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

Հայաստանի Հանրապետության դատախազությունը միջնորդագրեր է ուղարկել Ազգային ժողով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։ 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ դատախազությունից։ 

Սեյրան Օհանյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ Օհանյանը տարբեր տարիների ներկայացրած հայտարարագրում թաքցրել է իրեն պատկանող գույքը, մասնավորապես Դրախտիկ համայնքում գտնվող հողատարածքը և դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը։ 

Արծվիկ Մինասյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ նույն գործով Արծվիկ Մինասյանը չարաշահել է իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները։  

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում