Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են մինչև 25 տարեկան ռազմագերիների

2 րոպեի ընթերցում

Ուկրաինան և Ռուսաստանը, Ստամբուլում հունիսի 2-ին ռուս-ուկրաինական բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների համապատասխան, հունիսի 9-ին իրականացրել են ռազմագերիների հերթական խմբի փոխանակումը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փոխանակման շրջանակներում վերադարձվել է մինչև 25 տարեկան ռուսաստանցի զինվորականների առաջին խումբը։

«Դրա դիմաց փոխանցվել են նույն թվաքանակով Ուկրաինայի զինված ուժերի ռազմագերիներ», - ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ ներկայում ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է հոգեբանական և բժշկական օգնություն։

Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ հուլիսի 9-ին փոխանակվել են որոշակի կատեգորիաների ռազմագերիները։

«Այսօր սկսվեց փոխանակումը, որը կշարունակվի մի քանի փուլով առաջիկա օրերին: Այժմ վերադարձվողների կատեգորիաների թվում են վիրավորներն ու ծանր վիրավորները, ինչպես նաև մինչև 25 տարեկանները: Գործընթացը բավականին բարդ է, կան շատ զգայուն մանրամասներ, բանակցությունները շարունակվում են գրեթե ամեն օր», - գրել է Զելենսկին Telegram-ում։

Իր հերթին, Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցը հայտնել է, որ այսօր հաջողվել է տուն վերադարձնել մինչև 25 տարեկան ուկրաինացիների՝ հիմնականում 2000 թվականի ծնված։ Նրանց մի մասը, օմբուդսմենի խոսքով, գերության մեջ է գտնվում 2022 թվականից։

Հայերեն English

COP17-ի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները

ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովին

Նորվեգիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նոբելյան հանձնաժողովի հասցեին Թրամփի քննադատությանը

Հրապարակվել է 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

Ըմբիշ Կարեն Ասլանյանն ԱԱ-ի եզրափակչում է

Ընտանեկան բռնության դեպքերով վարույթի շարունակությունը պետք է կախված չլինի տուժողի բողոքից կամ դատախազի հայեցողությունից․ Արփինե Սարգսյան

Արդյունավետ մենեջմենթը ենթադրում է առաջնահերթությունների սահմանում, մինչդեռ պարեկների ծանրաբեռնվածությունը սահմանափակում է այդ հնարավորությունը․ ՆԳ նախարար

Տարիներ շարունակ 25 հազար դրամով տրամադրված անձնագրերը չեն ապահովել կենսաչափական համակարգի լիարժեք հնարավորությունները․ ՆԳ նախարար

Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս