Դիլիջանի թունելի կողքին նոր թունել կկառուցվի

2 րոպեի ընթերցում

Պետությունը նախատեսում է Դիլիջանի թունելի կողքին նոր թունել կառուցել, իսկ գործող թունելը կօգտագործվի վթարային իրավիճակների համար: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների մասին հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: 

Նա նշեց, որ Դիլիջանի թունելի հետ կապված 2 տարբերակ են քննարկել:

«Առաջին տարբերակով պետք է վերանորոգեինք, հիմնանորոգեինք թունելը, քանի որ այն իսկապես նորոգման կարիք ունի: Այդ դեպքում դրան գումարվում էր նաև Սեմյոնովկայով անցնող ճանապարհը միջպետական ստանդարտների բերելը, որը լրացուցիչ ծախս է ենթադրում պետական բյուջեի համար»,-ասաց Խուդաթյանը՝ հավելելով, որ դա իր հերթին կարճաժամկետ էր լինելու:

Նախարարը նշեց՝ թունելի հիմնանորոգման և Սեմյոնովկայի ճանապարհի՝ միջպետական ստանդարտներին համապատասխանեցնելը նույն ֆինանսական հետևանքն էր առաջացնելու բյուջեի համար, ինչ նոր թունելի կառուցումը:

«Եվ մենք այս պահին արդեն որոշում ունենք: Դիլիջանի թունելի անմիջապես կողքին նոր թունելի կառուցման նախագծի վրա ենք աշխատում այս պահին: Առաջիկայում հստակություն կունենանք, թե կոնկրետ որ հատվածով կանցնի թունելը»,-ասաց Խուդաթյանը:

Նա վստահեցրեց՝ դրան զուգահեռ թունելը հիմա ընթացիկ նորոգման կենթարկվի, ինչը թույլ կտա երթևեկը պահպանել այնքան, մինչև նոր թունելի կառուցման և շահագործման հանձնելը: Դրանից հետո գոյություն ունեցող թունելը կմնա որպես երկորրդ թունել՝ վթարային իրավիճակների համար: Անվտանգության մակարդակը, նախարարի խոսքով, էականորեն կբարձրանա:

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը