Մարզեր

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, որը կտաքանա ևս 2-3 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, որը կտաքանա ևս 2-3 աստիճանով

Հայաստանի տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, հունիսի 9-ի, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և 13-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ 

«Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 8-ի ցերեկը, 9-12-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 12-13-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ի և 13-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է, 12-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում