Քաղաքականություն

Կոլումբիայի նախագահի թեկնածու սենատորը հրազենով հարձակման հետևանքով վիրավորվել է

1 րոպեի ընթերցում

Կոլումբիայի նախագահի թեկնածու սենատորը հրազենով հարձակման հետևանքով վիրավորվել է

Կոլումբիացի սենատոր, երկրի նախագահի հնարավոր թեկնածու Միգել Ուրիբե Տուրբայը հրազենով հարձակման է ենթարկվել և վիրավորվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  հաղորդում է տեղական Bluradio կայանը՝ հավելելով, որ հարձակումն իրականացվել է սենատորի նախընտրական հանդիպման ընթացքում:

«Շաբաթ երեկոյան հարձակում է տեղի ունեցել Միգել Ուրիբե Տուրբայի վրա, ով ցանկանում է առաջադրվել նախագահական ընտրություններում», - նշված է նյութում ։

Միջադեպը տեղի է ունեցել Բոգոտայում սենատորի ելույթի ընթացքում, երբ նրա վրա հարձակվել են թիկունքից։ 

Ռադիոկայանի աղբյուրների տվյալներով՝ սենատորը վիրավորվել է գլխի կամ պարանոցի շրջանում, նրա վիճակը շատ փխրուն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում