Իրավունք

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի նիստը

2 րոպեի ընթերցում

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի նիստը

Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի նորացման աշխատանքների համատեքստում Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի հերթական նիստը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Նիստի նպատակն է եղել քննարկել շահագրգիռ գերատեսչությունների կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի նորացմանն ուղղված առաջարկներն ու ևս մեկ անգամ ներկայացնել միջոցառումների սահմանման հստակ չափանիշներն ու ուղենիշները։

Աննա Կարապետյանն իր խոսքում ներկայացրել է աշխատանքային խմբի կողմից կատարված աշխատանքների մանրամասները, անդրադարձել նոր ճանապարհային քարտեզի մշակման գործընթացին, ձևաչափին ու կոնկրետ օրինակներով քննարկել ներկայացված առաջարկությունները:

Ներկայացմանը հաջորդել է հարցուպատասխանի փուլը, քննարկվել են ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներում առաջացած խոչընդոտներն ու մարտահրավերները:

Նիստի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային խմբի աշխատանքները շարունակել ըստ ոլորտների խմբային քննարկումների ձևաչափով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում