Իսրայելը զենք է տրամադրում Գազայում գործող կլաններին՝ ՀԱՄԱՍ-ին հակազդելու նպատակով

2 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաստատել է, որ Իսրայելը զենք է տրամադրում Գազայի հատվածում գործող կլաններին, որոնք ընդդիմանում են ՀԱՄԱՍ-ին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ին, տեղեկությունը տարածել են իսրայելական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության աղբյուրներին։

Ըստ մամուլի՝ խոսքը Գազայի հարավում գործող մի կոնկրետ խմբի մասին է, որին կառավարությունը զինում է որպես ՀԱՄԱՍ-ի դեմ գործակցող ուժ։

Նման քաղաքականության վերաբերյալ առաջինը հրապարակային քննադատությամբ հանդես է եկել ընդդիմադիր գործիչ, «Մեր տունը Իսրայելն է» կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերմանը՝ մեղադրելով կառավարությանը իսլամիստական ծայրահեղականներին նման հանցավոր խմբավորումների աջակցություն ցուցաբերելու մեջ։

«Իսրայելի կառավարությունը զենք է տրամադրում հանցավոր խմբի, որը նույնացվում է «Իսլամական պետության» հետ։ Որքան ինձ հայտնի է, այս որոշումը չի ստացել կառավարության պաշտոնական հաստատումը»,- ասել է Լիբերմանը։

Իսրայելցի մի շարք այլ քաղաքական գործիչներ ևս մտահոգություն են հայտնել, նշելով, որ Նեթանյահուի այդ որոշումը կարող է վտանգել երկրի անվտանգությունը։ Սակայն Իսրայելի վարչապետը, հրապարակելով տեսաուղերձ X-ում, չի կիսել այդ մտահոգությունները և պաշտպանել է իրականացվող քաղաքականությունը՝ այն դիտարկելով որպես ՀԱՄԱՍ-ին հակազդելու ռազմավարություն։

 

 

Հայերեն Русский

Հունգարիան մինչև 2027 թ. աշուն կհրաժարվի ռուսական գազից

Հռոմում ներկայացվել է Թալալ Խրայիսի մասին «Լրագրողի պատմությունը» գիրքը

Կամիշևախայում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 37-ի. Զապորոժիեում սուգ է հայտարարված

«Երեմյան» կաթնամթերքի փորձաքննության արդյունքները պարզ են. խախտում առկա չէ

Սամվել Կարապետյանը ձերբակալվել է

Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը. Երևանը պատրաստ է հերթական փառատոնին

Հզոր քաղաքական ազդանշան, նոր դարաշրջանի սկիզբ. օտարերկրյա քաղաքական գործիչներն արձագանքել են ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների հաղթանակին

ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ

Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր

Լիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համար