Մարզեր

Սևան համայնքում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Սևան համայնքում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի առաջին փուլի՝ Սևան քաղաքի շուրջ մեկ տասնյակ փողոցների հիմնանորոգումը մեկնարկել է Իսահակյան, Օրբելի, Կարմիր բանակի, Սպանդարյան փողոցներից, որտեղ իրականացվել և ընթացքի մեջ են քանդման, հողային, ճանապարհային պատվածքի, ուղիների և մուտքերի, մայթերի հիմնանորոգման, դիտահորերի պատերի ամրացման, կափարիչների, եզրաքարերի, եզրաշարերի, նոր մետաղական խողովակների տեղադրման, ջրամեկուսացման, ջրհավաք հորերի իրականացման և այլ բնույթի աշխատանքներ:

Հիշյալ փողոցներին կհաջորդի Գեղամա, Ռուսական, Աբովյան, Սայաթ-Նովա, Սյունյաց փողոցների հիմնանորոգումը: Հիմնանորոգումն ընդգրկում է 39 657 քմ տարածք: 

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 628 միլիոն 990 հազար 550 դրամ է, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է «Ճան-Շին» ՍՊԸ-ն, նախատեսվում է ավարտել 2025 թվականի ընթացքում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում