Մշակույթ

Գարի Քյոսայանի ստեղծագործությունները կոմպոզիտորի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն «Ջազի սիմֆոնիա» համերգին

2 րոպեի ընթերցում

Գարի Քյոսայանի ստեղծագործությունները կոմպոզիտորի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն  «Ջազի սիմֆոնիա» համերգին

Ջազային ճանաչված երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, երաժշտասերներին կներկայացնեն Քյոսայանի հեղինակային ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ջազի սիմֆոնիա» խորագրով համերգը տեղի կունենա հունիսի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: 

Գարի Քյոսայանը համերգի առաջին մասում կնվագի իր սոլո ջազ ստեղծագործությունները, համաշխարհային ջազային հիթեր, կլինեն պրեմիերաներ, իսկ երկրորդ մասում նվագախմբի ընկերակցությամբ կհնչեն ֆիլմերի և ներկայացումների համար գրած գործերը: 

Համերգն ընդգրկված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների ցանկում: Հնչելու են ֆիլմերի և ներկայացումների մեղեդիները՝ «Մուսա լեռան 40 օրը» ներկայացումից, «Լռության սիմֆոնիա» ֆիլմերից և այլն: Մեր ազգի մշակութային ու քաղաքակրթական անցյալի առաջ խոնարհ, բայց ջազի նման ըմբոստ ու մարտնչող երաժշտություն ստեղծող մաեստրոյի հարուստ կենսագրությունը հնարավոր չէ ամփոփել փոքրիկ հոդվածի շրջանակում: Այսօր էլ Քյոսայանը շարունակում է արարել և արվեստասերներին ընծայել նոր ստեղծագործություններ, որոնք ոգեղեն ուժ են տալիս հային՝ շարունակելու իր ընթացքը այս մարտահրավերներով լի ժամանակներում:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում