Հայաստան

Սովորելու իրավունքից օգտվել է 119 ազատազրկված անձ. Արդարադատության նախարար

1 րոպեի ընթերցում

Սովորելու իրավունքից օգտվել է 119 ազատազրկված անձ. Արդարադատության նախարար

Ազատազրկման ձևով պատիժ կրող և կալանավորված անձանց համար նախորդ տարի իրականացվել են կրթական ծրագրեր, սովորելու իրավունքից օգտվել է 119 անձ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացմանը:   

«Ազատազրկման ձևով պատիժ կրող և կալանավորված անձանց համար իրականացվել են կրթական ծրագրեր, սովորելու իրավունքից օգտվել է 119 անձ, իրականացվել են նաև մի շարք դասընթացներ՝ օտար լեզուների, համակարգչային հմտությունների, արհեստագործության և այլ թեմաներով, որոնց մասնակցել են 192 անձ»,-ասաց նախարարը:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում