ՀՀ նախագահ

Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի

1 րոպեի ընթերցում

Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի

ՀՀ նախագահի հրամանագրերով՝ 2024 թվականին քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացմանը:  

«Կառավարության լիազոր մարմինների առաջարկությունների հիման վրա՝ 2024–ին ՀՀ նախագահի կողմից ընդունվել են ՀՀ քաղաքացիության վերաբերյալ 185 հրամանագրեր: Արդյունքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհվել է 20 հազար 770 անձի»,–ասաց Պողոսյանը: 

Նախագահի հրամանագրերով՝ 3746 անձի քաղաքացիությունը դադարեցվել է: 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում