ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հռչակագիր են ստորագրել Բալթիկ ծովի անվտանգության վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ հռչակագիր են ստորագրել  Բալթիկ ծովի անվտանգության վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Լիտվայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ստորագրվել է Բալթիկ ծովի անվտանգության վերաբերյալ համատեղ հռչակագիր, որում հաստատվում է կողմերի հանձնառությունը Բալթիկ ծովի անվտանգության ամրապնդման հարցում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ փաստաթղթի համաձայն՝ դա կապահովվի «ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի միջև ավելի սերտ համագործակցության, տեղեկատվության համակարգված փոխանակման և տարածաշրջանում թշնամական գործունեության զսպման միջոցով»։

«Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մոտենալուն զուգընթաց կմշակվեն Բալթիկ ծովի անվտանգության բնագավառում ՆԱՏՕ-ի գործողությունները, և կքննարկվեն կարևորագույն ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանության միջոցները», - հավելել են գերատեսչությունում։

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները Բրյուսելում հանդիպում են անցկացրել հունիսի 5-ին։ Դրան նախորդել է Ուկրաինայի պաշտպանության շփման խմբի հանդիպումը։ ՆԱՏՕ-ի երկրների գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 24-26-ը, Հաագայում։

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ