Երևան-Սևան ավտոճանապարհի 36-40-րդ կմ հատվածը ժամանակավորապես փակ է լինելու
1 րոպեի ընթերցում

Երևան-Սևան ավտոճանապարհի 36-40-րդ կմ հատվածում (Չարենցավան քաղաքի մոտ) աջ երթևեկելի գոտին, ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված, հունիսի 6-ի ժամը 07.00-ից 20.00-ն փակ է լինելու երթևեկության համար։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, աջակողմյան երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտիով։
«Ճանապարհային դեպարտամենտ»-ը վարորդներին հորդորում է լինել ուշադիր։