ԱԳ նախարարը մտահոգիչ է համարում ՀՀ քաղաքացիներին շենգենյան վիզաներ տրամադրելու գործընթացում առկա խնդիրները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Եվրոպական միության անդամ երկրների կողմից ՀՀ քաղաքացիներին տրվող վիզաների տրամադրման կամ հարցազրույցների գործընթացը մտահոգիչ է, սակայն հարցի լավագույն լուծումը վիզաների ազատականացման գործընթացի արդյունավետ և հնարավորինս արագ ավարտն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարն այդ մասին խոսել է Ազգային ժողովում՝ անդրադառնալով ԵՄ անդամ երկրների կողմից Հայաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրելու շուրջ առաջացած բարդություններին։ 

«Եվրոպական միության անդամ երկրների կողմից մեր քաղաքացիներին տրվող վիզաների տրամադրման կամ հարցազրույցների գործընթացն իսկապես մտահոգիչ է։ Մենք այս հարցը մեր գործընկերներին մշտապես ներկայացնում ենք։ Հնչում են տեխնիկականից մինչև ֆինանսական պատճառաբանություններ։ Ընդունում եմ խնդրի լեգիտիմությունն ու գոյությունը։ Առաջին անգամ չէ, որ ասում եմ՝ մենք մեր ԵՄ գործընկերների հետ աշխատում ենք»,-նշել է Միրզոյանը։

Միրզոյանի կարծիքով՝ հարցի լավագույն լուծումը վիզաների ազատականացման գործընթացի արդյունավետ և հնարավորինս արագ ավարտն է։ 

«Գաղտնիք չէ, որ Հայաստանն իր բաժին գործն ունի անելու և միայն ԵՄ դաշտում մնացած որոշումը չէ․ սկսած կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրումից՝ մինչև բազմաթիվ հարցերի կարգավորում»,-շեշտեց Միրզոյանը։ 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը պաշտոնական դիմում ներկայացրե՞լ է Բրյուսելին Եվրամիությանն անդամակցելու համար՝ նախարարը նշեց՝ ոչ, նման դիմում չի ներկայացվել։ 

Վերջին շրջանում ՀՀ քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ են լինում ՀՀ-ում Եվրամիության անդամ երկրների դեսպանատների կողմից շենգենյան վիզաների տրամադրման գործընթացի վերաբերյալ։ 

Հայերեն ქართული Русский

Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է

Վահան Կոստանյանն ու Դիմիտրիոս Սկուտասը քննարկել են Հայաստան–Հունաստան առևտրատնտեսական օրակարգը

Պուտինն ԱՊՀ-ի գծով իր պաշտոնակիցներին ոչ պաշտոնական գագաթնաժողովի է հրավիրել Սանկտ Պետերբուրգ

Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբ

Բուլղարացի պատգամավորը հայտնել է, որ 2025 թվականին երկրում 16 դոնորի շնորհիվ իրականացվել է 34 փոխպատվաստում. BTA

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան