Պեկինը հայտարարել է պողպատի և ալյումինի համար ԱՄՆ-ի մաքսատուրքերի պատճառով միջազգային առևտրին հասցված վնասի մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում պողպատի և ալյումինի ներմուծման մաքսատուրքերի բարձրացումը 25%-ից մինչև 50% խաթարում է միջազգային առևտրի կայունությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Global Times-ը՝ վկայակոչելով Չինաստանի առևտրի նախարարության ներկայացուցիչ Հե Յունցյանին։

«ԱՄՆ-ի կողմից պողպատի, ալյումինի և դրանց ածանցյալների ներմուծման համար մաքսատուրքերի բարձրացումը…. խախտում է արդյունաբերության ոլորտում մատակարարումների միջազգային շղթաների կայունությունը», - ասել է նա։

Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին հարցերը լուծել իրավահավասար երկխոսության միջոցով, պահպանել միջազգային առևտրի կանոնները և չչարաշահել ազգային անվտանգության հայեցակարգը, նշել է առևտրի նախարարության ներկայացուցիչը։

Հունիսի 4-ին ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությունը՝ ԱՄՆ պողպատի և ալյումինի ներմուծման համար մաքսատուրքերը 25%-ից մինչև 50% բարձրացնելու վերաբերյալ։ Թրամփի խոսքով՝ դա «թույլ կտա դրանց ներմուծումը կարգավորել այնպես, որպեսզի այն չսպառնա ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը»։

Հայերեն Русский

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար

Երևանում ջրի խնդիրը կապված է ենթակառուցվածքների մաշվածության հետ․ Տիգրան Խաչատրյանի պարզաբանումը

Ռուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին

Վարչապետը հայտնել է, որ առաջիկայում կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը

ԵՄ-ն կարևորում է կենսաբազմազանության ֆինանսավորման բացի կրճատումը

Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ից

Բռնագանձված ապօրինի գումարները կկենտրոնացվեն անձեռնմխելի հաշվում, իսկ գոյացած տոկոսներն ամբողջությամբ կուղղվեն կենսաթոշակներին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը քննադատել է ԹՐԻՓՓ-ի համար երաշխավոր փնտրելու մոտեցումը

Հոկտեմբերի 29-ի միջոցառումների անոնս