Գրենոբլի պատվիրակությունը շրջայց է կատարել Սևան համայնքի բնակավայրերում

4 րոպեի ընթերցում

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ Գրենոբլ քաղաքի պատվիրակությունը՝ քաղաքապետ Էրիկ Պիոլի գլխավորությամբ, շրջայց կատարեց համայնքի մի քանի բնակավայրում, հաստատություններում, որտեղ Սևան-Գրենոբլ համագործակցության շրջանակներում իրականացվել են ոլորտային մի շարք ծրագրեր: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, այցի առաջին հասցեն եղել է Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրը, որտեղ իրականացվել է բուժակ-մանկաբարձական կետի համար նախատեսված տարածքի վերանորոգում «Բժշկական օգնություն և զարգացում» ասոցիացիայի կողմից՝ Սևան-Գրենոբլ համագործակցության առողջապահական ծրագրի շրջանակներում: Այս ծրագրի արդյունքում բնակիչների համար առաջնային բուժօգնությունը դարձել է առավել հասանելի, միջավայրը՝ հարմարավետ:

Այցի երկրորդ հասցեն եղել է Գեղամավան բնակավայրը, որտեղ վերանորոգվել է բուժակ-մանկաբարձական կետը: Վերանորոգման աշխատանքներին զուգահեռ տեղադրվել է ջեռուցման համակարգ, ԲՄԿ-ն համալրվել է առաջին օգնության համար անհրաժեշտ սարքավորումներով, տեխնիկական միջոցներով:

Այցի երրորդ հասցեն եղել է Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի կառուցման շինհրապարակը:

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի արդյունավետ համագործակցության շնորհիվ 2023 թվականին մեկնարկել և 2025 թվականի հունիս ամսին վերջնագիծը կհատի երաժշտական դպրոցի նոր շենքի կառուցումը:

Գրենոբլի քաղաքապետարանը հանդես է եկել նախաձեռնությամբ և երաժշտական դպրոցի դասասենյակներից մեկը կահավորել է՝ տրամադրելով դաշնամուր, էլեկտրոնային գրատախտակ, հեռուստացույց, սեղան և աթոռ:

Այցի չորրորդ հասցեն եղել է Սևանի թիվ 1 «Բողբոջ» մանկապարտեզը, որը  ևս ապակենտրոնացված համագործակցության ծրագրերի շահառուներից է: Մանկան այս օջախն առաջինն է, որտեղ հիմնանորոգվել է բուժկետը, կահավորվել, ինչպես նաև տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ: Ի թիվս իրականացված աշխատանքների, նախատեսվում է մանկապարտեզում ևս մեկ արևային ջրատաքացուցիչի տեղադրում խոհանոցի համար: Ֆրանսիացի գործընկերները շփվել են  նաև փոքրիկների հետ, ծանոթացել  նրանց առօրյային, մանկապարտեզում նախատեսվող ծրագրերին:

Այցի հինգերորդ հասցեն եղել է Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատը: Ֆրանսիացի գործընկերներին հետաքրքրել են պալատի հնարավորությունները, ինչպես նաև դահլիճի հետ կապված որոշ տեխնիկական հարցեր: Հայ գործընկերների հետ քննարկումները համատեղվել են  նախնական պայմանավորվածություններով, նոր ծրագրերի ուրվագծումներով:

Առաջիկա ծրագրերի վերաբերյալ երկու քաղաքների առաջին դեմքերը ձեռք են բերել պայմանավորվածություններ:

Սևան համայնքի ղեկավարը վստահեցրել է, որ Սևան-Գրենոբլ համագործակցությունը հավակնում է դառնալ լավագույն օրինակ արդյունավետ և նպատակասլաց գործընկերության: 

Հագեցած և բազմաշերտ օրակարգը հնարավորություն է տվել, որպեսզի ֆրանսիացի գործընկերները ոչ միայն տեղում ծանոթանան 21-ամյա ապակենտրոնացված համագործակցության ընթացքում իրականացված նշանակալի ծրագրերին, այլ նաև վայելեն Սևանի զբոսաշրջային գրավչությունները, այցելեն մի շարք տեսարժան վայրեր:

Հայերեն

Իսրայելի հետ բանակցություններն «ամոթ և նվաստացում» կբերեն Լիբանանին․ «Հեզբոլլահ»-ի առաջնորդ

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ կքվեարկի ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Հայկ Կոնջորյանի թեկնածությանը

Ամունդի-Ակբա․ համաշխարհային տնտեսության զարգացման սցենարները՝ 2-րդ կիսամյակի համար

Երկրորդ եռամսյակում Հայաստանում վերականգնվել է անշարժ գույքի գների աճը

ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի

Քաղաքաշինության կոմիտեն համագործակցության է հրավիրում շինանյութի արտադրության, ներմուծման, վաճառքի ոլորտում գործունեություն իրականացնողներին

Շինարարությունն ու ծառայությունների ոլորտը շարունակում են ապահովել Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը

Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ

ՌԴ-ի և Կատարի ԱԳ նախարարները կոչ են արել դադարեցնել մարտական գործողությունները Պարսից ծոցում