Սևան համայնքի կոմունալ տեխնիկայի պարկը համալրվել է ևս մեկ ինքնաթափով
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի կոմունալ տեխնիկայի ավտոպարկը համալրվել է ինքնաթափ մեքենայով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, ինքնաթափ մեքենայի արժեքը կազմում է 27 միլիոն 500 հազար դրամ:
Սևան համայնքը, ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից իրականացվող «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի բաղադրիչ 2»-ի շրջանակներում դեռևս 2022 թվականին դիմել էր ՀՏԶՀ-ին` Սևան համայնքի կարիքների համար ձեռք բերելու կոմունալ տրանսպորտային միջոցներ:
Վերջին տրանսպորտային միջոցով ամբողջացվել է Սևան համայնքին հատկացվող տրանսպորտային միջոցների ցանկը, որոնք յոթն են՝ JCB մակնիշի բուլդոզեր, բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, բազմաֆունկցիոնալ մինի ամբարձիչ, անվավոր տրակտոր «Բելառուս», գրեյդեր, որոնք օգտագործվում են «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից՝ բարելավելով համայնքի կոմունալ սպասարկման վիճակը և մատուցվող ծառայությունների որակը: