Մարզեր

Վարդենիս համայնքում ԵՄ «Կայուն էներգիայի շաբաթ» ծրագրի շրջանակներում անցկացվել են հերթական միջոցառումները

2 րոպեի ընթերցում

Վարդենիս համայնքում ԵՄ «Կայուն էներգիայի շաբաթ» ծրագրի շրջանակներում անցկացվել են հերթական միջոցառումները

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում ԵՄ «Կայուն էներգիայի շաբաթ» ծրագրի շրջանակներում անցկացվել են հերթական միջոցառումները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, «Քաղաքապետերի դաշնագիր Արևելք» ծրագրի կողմից հայտարարված «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրի ներքո անցկացված միջոցառման շրջանակներում Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի մանկապարտեզում անցկացվել է տեղեկատվական պարապմունք-միջոցառում «Կրթություն՝ հանուն կայուն և կանաչ ապագայի» թեմայով։

Միջոցառման ընթացքում ցուցադրվել են թեմատիկ անիմացիաներ, որոնք երեխաներին հասանելի ու հետաքրքիր ձևով են ներկայացրել կանաչ էներգիայի կայուն զարգացման գաղափարները։ Դրանց շնորհիվ երեխաները կարողացել են ձևավորել ավելի ամբողջական պատկերացում շրջակա միջավայրի պահպանության և էներգիայի խնայողության կարևորության մասին։

Տեղեկատվական մասից հետո փոքրիկները մասնակցել են ստեղծագործական աշխատանքին՝ պատրաստելով թեմատիկ ամփոփիչ պաստառ։ 

Նույն ծրագրի շրջանակներում Վարդենիս քաղաքի մանկական գրադարանում անցկացվել է «Կայուն էներգիայի և թափոնների կառավարման» վերաբերյալ տեղեկատվական հանդիպում:

Միջոցառման առաջին մասում անդրադարձ է եղել Վարդենիսում արևային էներգիայի կիրառման փորձին։ Քննարկվել են այս տեխնոլոգիայի՝ շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված էկոլոգիական օգուտները, ինչպես նաև համայնքի տնտեսության վրա դրական ազդեցությունները։ Արևային լուծումները դիտարկվել են որպես համայնքի էներգետիկ անկախության կարևոր խթան։ Միջոցառման երկրորդ մասը նվիրվել է թափոնների վերամշակման և երկրորդական օգտագործման կարևորությանը։ Մասնակիցներին ներկայացվել է, թե ինչպես կարելի է նվազեցնել բնության ու շրջակա միջավայրի աղտոտումը և նպաստել կենցաղային կոշտ թափոնների կայուն կառավարմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում