Մեծ Բրիտանիան տասնապատիկ կավելացնի Ուկրաինային ԱԹՍ-ների մատակարարումները

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան մտադիր է այս տարի տասնապատիկ ավելացնել անօդաչու թռչող սարքերի մատակարարումներն Ուկրաինային ՝ փոխանցված սարքերի թիվը հասցնելով 100 000-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

«Անցյալ տարի Մեծ Բրիտանիան ավելի քան 10 000 անօդաչու թռչող սարք է մատակարարել Ուկրաինային, և ևս տասնյակ հազարավորներն արդեն մատակարարվել են ընթացիկ ֆինանսական տարում 100 000 ԱԹՍ-ի հասնելու հավակնոտ նոր նպատակի շրջանակներում: Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքերի բնագավառում կատարված ռեկորդային՝ 350 միլիոն ֆունտ ստեռլինգի (խմբ.՝ 470 միլիոն դոլարի) չափով ներդրումները Մեծ Բրիտանիայի կողմից այս տարի 4,5 միլիարդ ֆունտ ստեռլինգ գումարի ռազմական աջակցության ընդհանուր փաթեթի մի մասն է», - ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Հայտարարությունն արվել է Ուկրաինային ռազմական մատակարարումների վերաբերյալ «Ռամշտայն» ձևաչափով շփման խմբի հանդիպման առթիվ: Այն նախատեսված է հունիսի 4-ին Բրյուսելում՝ Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ղեկավարությամբ: Այնտեղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Ջոն Հիլին պետք է նաև հայտարարի Մեծ Բրիտանիայում ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար լրացուցիչ 247 միլիոն ֆունտ ստեռլինգի հատկացման մասին և հաստատի, որ Լոնդոնը տարեսկզբից ի վեր Կիևին է մատակարարել  140 հազար հրետանային արկ, նշված է հայտարարության մեջ։

Հայերեն Русский

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը