Վարչապետը պատմամշակութային հուշարձանների նկատմամբ խիստ վերահսկողության անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է պատմամշակութային հուշարձանների նկատմամբ պետական վերահսկողության անհրաժեշտությունը՝ կանխելու դրանց ոչ պատշաճ օգտագործումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին վարչապետը հայտարարել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ։

«Պետք է կառավարությունը խստիվ վերահսկողություն սահմանի, որպեսզի, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, ոմանք այդ պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն։ Դա վիրավորում է մարդկանց հոգևոր զգացումները»,-հայտարարեց վարչապետը։

Փաշինյանը հիշեցրեց, որ այդ հուշարձաններն ընդգրկված են պետության հոգածության ներքո և հանդիսանում են հանրային սեփականություն։

Նրա խոսքով՝ մշակութային կյանքը Հայաստանում վերջին տարիներին ակտիվացել է՝ նաև նոր ֆինանսավորման մոդելների շնորհիվ։ Վարչապետը նշեց, որ արդեն մի շարք մշակութային հաստատություններում ներդրվել են փորձարարական բանաձևեր, որոնք թույլ են տալիս այդ հաստատություններին սեփական եկամուտ գեներացնել։

«Ակնհայտ է, որ այդ բանաձևերը գործում են, որովհետև մենք ստեղծել ենք շահագրգռվածություն, որպեսզի մեր մշակութային հաստատությունները, զբաղվելով իրենց սիրած գործով, կարողանան նաև իրենք իրենց համար եկամուտ գեներացնել։

Որքան մեծ լինի իրենց գեներացրած եկամուտը, այդքան մեր կողմից տրամադրվող աջակցությունն էլ ավելանալու է»,-ասաց նա։

Փաշինյանը հավելեց, որ մշակութային ու հոգևոր արժեքների հասանելիությունն ապահովելու նպատակով պետությունը հոգում է նաև սոցիալապես կարևոր ծրագրերի ծախսերը, օրինակ՝ թանգարանների մուտքը մինչև 12 տարեկան երեխաների համար դարձնելով անվճար, ինչպես նաև կազմակերպելով աբոնեմենտային ծրագրեր՝ դպրոցականների համար թանգարաններ, թատրոններ ու համերգներ այցելելու նպատակով, ներառյալ՝ տրանսպորտային ծախսերը։

Հայերեն English

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից