Հութիները բալիստիկ հրթիռով կրկին թիրախավորել են Իսրայելի օդանավակայանը

2 րոպեի ընթերցում

Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը բալիստիկ հրթիռով կրկին թիրախավորել է Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah  հեռուստաալիքը։

Հութիների խոսքով՝ գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակակետին։

«Բեն Գուրիոն» օդանավակայան ժամանող ինքնաթիռները շրջանցել են Միջերկրական ծովը և ժամանակավորապես հրաժարվել շարունակել իրենց երթուղին։ 

Իսրայելի մի քանի տարածքներում օդային տագնապի ազդանշաններ լսվելուց հետո բազմաթիվ բնակիչներ պատսպարվել են ապաստարաններում։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում են, թե ինչպես են բնակիչները խուճապահար շտապում թաքնվել։

Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զինվորականները որսացել են Եմենից արձակված ևս մեկ հրթիռ, և երկրի մի քանի շրջաններում օդային տագնապի ազդանշաններ են հնչել ։

Տեղեկություններ կան այն մասին, որ Lufthansa Group-ը մինչև հունիսի 22-ը երկարաձգել է դեպի Իսրայել բոլոր չվերթերի կասեցումը։ 

Հունիսի 1-ին Եմենի զինված ուժերն իրականացրել են չորս ռազմական գործողություն՝ ուղղված «Բեն Գուրիոն» օդանավակայանին և կարևոր նշանակետերի Յաֆֆա, Աշդոդ և Ումմ ալ-Ռաշրաշ շրջաններում:

Եմենի հութիները նման գործողություններ են իրականացնում՝ ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի՝ պահանջելով Իսրայելից դադարեցնել Գազայի շրջափակումն ու պատերազմական գործողությունները։

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը