Մերձավոր Արևելք

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապահովել նավագնացության ազատությունը Մերձավոր Արևելքում

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապահովել նավագնացության ազատությունը Մերձավոր Արևելքում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կողմերին կոչ է արել ապահովել նավագնացության լիակատար ազատությունը Մերձավոր Արևելքում՝ Հորմուզի և Բաբ էլ Մանդեբի նեղուցներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Բիշքեկում ՇՀԿ+ ձևաչափով նիստում։

«Անհրաժեշտ է խաղաղ, արդար և երկարաժամկետ կարգավորում, որը կապահովի միջազգային իրավունքի և նավագնացության ազատության պահպանումը, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջանում», - Գուտերեշի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Նա նշել է, որ այս պահին Մերձավոր Արևելքում հրադադարի շուրջ ձեռք բերված համաձայնությունները «մշտապես խախտվում են»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում