Հունիսմեկյան տոն և ժպիտներ. ԱրարատԲանկը՝ երեխաների կողքին

3 րոպեի ընթերցում

ԱրարատԲանկի աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահը, մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ, համերգասրահի հարակից տարածքում կազմակերպել էր տոնական ժամանցային միջոցառում, որի ընթացքում դերասան-խաղավարների միջոցով երեխաների համար ջերմ միջավայր ստեղծվեց՝ ազգային, ինտերակտիվ խաղեր, կավճանկարչություն, հյուրասիրություն։

«Երեխաները ԱրարատԲանկի հոգածության տակ են ոչ միայն այսօր՝ հունիս 1-ին։ Բանկը ողջ տարի կարևոր ներդրումներ է իրականացրել հենց երեխաներին ուղղված կրթական և առողջապահական ծրագրերում, և այսօր պարզապես ուզում ենք տոն նվիրել երեխաներին, նրանց օրը լցնել ժպիտով և սիրով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։ 

«Միջոցառումն իրականություն դարձավ ԱրարատԲանկի աջակցության շնորհիվ, ինչի համար շնորհակալ ենք։ Արդեն հինգերորդ տարին իրականացվող միջոցառմանն այս տարի մասնակցում են ինչպես խոցելի խմբերի, այնպես էլ Արցախից տեղահանված, զոհված զինծառայողների ընտանիքների շուրջ 200 երեխաներ Երևանից և մարզերից»,- ասաց «Արամ Խաչատրյան» համերգասրահի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի փոխտնօրեն Ալինա Ենգոյանը։ 

«Չափազանց կարևոր են մեզ համար այն համագործակցությունները, որոնք երեխաներին են ուղղված, որովհետև խոցելի խմբերի երեխաները պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում․ դա ոչ միայն բարի գործն է կամ կամավորականությունը, այլ նաև այն օրինակը, որ երեխաները պետք է կարողանան ճիշտ և  հավասար իրավունքներով, հավասար հնարավորություններով կյանք ունենալ»,- կարևորեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ  իրավապաշտպան Նարե Արամյանը։ 

Երեխաները բացօթյա միջոցառումից հետո մասնակցեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «ՄուլտՖԻԼ» խորագրով համերգին, որի ընթացքում մուլտֆիլմերի դիտումը զուգակցվեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչող երաժշտությամբ։ Կատարվեցին հայտնի և սիրված ստեղծագործություններից հատվածներ՝ Չայկովսկու «Շչելկունչիկ» սյուիտից, Կլաուս Բադելտի «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմից, Հանս Ցիմմերի «Փախուստ կենդանաբանական այգուց Մադագասկար» և այլ  ստեղծագործություններ։

«Եկեք միասին օրը դարձնենք հեքիաթ»․ ԱրարատԲանկի ուղերձն էր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, առջևում նոր ծրագրերն ու նախաձեռնություններն են՝ փոքրիկներին արժանավայել և բարեկեցիկ կյանք ապահովելու տեսլականով։ 

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Հայերեն English

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին