Մարզեր

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 30-ի համեմատ բարձր է մնում 19 սմ-ով

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 30-ի համեմատ բարձր է մնում 19 սմ-ով

Սևանա լճի մակարդակը  2025 թվականի մայիսի 30-ին ծովի մակերևույթից  գտնվել է 1900 մետր 74 սանտիմետր բարձրության վրա, ինչը 19 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա գրանցված նիշից։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2025 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 84 միլիոն 370 հազար խորանարդ մետր ջուր։ Սևանա լիճ թափվող առանջին գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։

Ոռոգման նպատակներով Սևանա լճից առայժմ ջրբացթողումներ չեն իրականացվում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում