Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում 2025 թվականի մայիսին ծնվել է 76 երեխա

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում 2025 թվականի մայիսին ծնվել է 76 երեխա՝ 43 տղա, 33 աղջիկ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, 30 երեխա լույս աշխարհ է եկել Մարտունու ծննդատանը, 25 երեխա՝ Սևանի, 11 երեխա՝ Վարդենիսի, 6 երեխա՝ Գավառի բժշկական կենտրոններում, 4 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

2024 թվականի մայիսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 108 երեխա։

Հայերեն