Գեղարքունիքի մարզի համայնքներում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

5 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի համայնքներում բազմաբնույթ միջոցառումներով  է նշվել Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի, Սևանի, Վարդենիսի, Մարտունու և Ճամբարակի համայնքապետարաններից,  միջոցառումները տեղի են ունեցել թե՛ համայնքային կենտրոնների հրապարակներում ու մշակույթի տներում, թե գյուղական բնակավայրերի մշակութային կամ նախակրթկական հաստատություններում՝ տոնական տրամադրություն ստեղծելով ամենուր։

Սևանում միջոցառումներն անցկացվել են  Ս. Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնի դիմացի հրապարակում: 

Ելույթ են ունեցել Սևանի թիվ 1 «Բողբոջ», թիվ 2 «Զարթոնք», թիվ 3 «Հեքիաթ», թիվ 4 «Գալիք» մանկապարտեզների, Սևանի համայնքային մշակութային կենտրոնի «Սևան», «Հայանե» պարային համույթների և «Վահագն» երգի խմբի սաները:

Երեխաների մասնակցությամբ իրականացվել են  խաղեր, նկարչություն և կավճանկարչություն:

Հայակական Կարմիր Խաչի կողմից երեխաներին բաժանվել են  պաղպաղակներ և փոքրիկ նվերներ:

Օրվա տրամադրությունները շարունակվել են երեկոյան, Ս․ Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում: 

Սևանի համայնքապետարանի հովանավորությամբ փոքրիկներին հյուընկալվել է երևանյան կրկեսը: Ծրագրում հանդես են եկել  ծաղրածուներ, աճպարարներ, ակրոբատներ: 

Օրվա ընթացքում երեխաներին հետաքրքիր և անսպասելի անակնկալներ են մատուցվել տարբեր կազմակերպությունների կողմից: 

Հունիսմեկյան միջոցառումները շարունակվել են  ողջ օրվա ընթացքում։ 

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Մարտունու մանկական արվեստի դպրոցի բակում կազմակերպվել է դպրոցի սաների նկարչական աշխատանքների ցուցահանդես, «Կարմիր գլխարկ» հեքիաթի մոտիվներով տիկինիկային ներկայացում և համերգային ծրագիր, որի ընթացքում հանդես են  եկել «Ավետյաց» պարային համույթի և Մարտունու երաժշտական դպրոցի սաները։ 

Տարբեր անվանակարգերում հաղթող երեխաները ժյուրիի կողմից ստացել են մրցանակներ, որոնք տրամադրել է Մարտունու համայնքապետարանը։

Վարդենիսում  Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով  Գառնիկ Կարապետյանի անվան զբոսայգում  Վարդենիսի համայնքապետարանի և «Սոս - Արևելք քրիստոնեաներ» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ անցկացվել է մեծածավալ և բազմաբովանդակ միջոցառում։  Մանուկներին իր օրհնությունն է տվել Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Վարդենիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Հունանյանը: Երեխաներին ողջունել և իր շնորհավորանքի խոսքն է հղել  համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Միջոցառումը մեկնարկել է համայնքի շնորհալի երեխաների տոնական համերգով: Զբոսայգու տարբեր անկյուններում երեխաներին մատուցվել են անակնկալներ, զվարճալի խաղեր։  Մարզադպրոցների սաները հանդես են եկել սպորտային խաղերով ու ցուցադրական համարներով: Լավագույն մարզիկներն արժանացել են նվերների։ Միջոցառմանը ներկայացվել է նաև Վարդենիսի գեղարվեստի դպրոցի սաների մանկական կտավների ցուցահանդեսը: Լավագույն նկարների հեղինակները ևս արժանանացել են մրցանակների։ Սիրողական շախմատի մրցույթն անցկացվել է երկու տարիքային խմբերում՝ խթանելով երեխաների մտավոր մրցակցությունը։ Արհեստավարժ անիմատորներն անցկացրել են թիմային խաղեր, դինամիկ մրցույթներ՝ տարբեր տարիքային խմբերի համար։ Պղպջակների շոուն, փրփուր փարթին, սիրված մուլտհերոսների այցը և պաղպաղակի հյուրասիրությունը դարձել են օրվա ամենասիրված պահերը։ Միջոցառումն ամփոփվել է Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում, որտեղ երեխաները մասնակից են եղել մանկական կրկեսային ներկայացմանը։

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գավառում մեկնարկել է համայնքի մշակութային հաստատությունների սաների համերգային ծրագրով, որից հետո Երևանից հրավիրված կրկեսային շոուն ապահովել է նրանց մանկական հետաքրքրությունները, ծաղրածուն փոքրիկների հետ երգել է, պարել  և նրանց ներգրավել խաղերի մեջ, իսկ կենդանիների և մուլտհերոսների՝ բեմում հայտնվելը փոքրիկների ամենասպասված անականկալներ են եղել:  Հունիսմեկյան միջոցառումը ներառել է  նաև զվարճություններով լի փրփուր-շոուն, որը երեխաների ամենասիրելի ու սպասված զվարճանքներից մեկն է եղել Թամարա» ՍՊԸ  հիմնադիր Աշոտ Դովլաթյանի կողմից  միջոցառման մասնակից բոլոր երեխաներին պաղպաղակ է հյուրասիրվել: 

Նմանատիպ միջոցառումներ են անցկացվել նաև Ճամբարակ համայնքում։

Հայերեն

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով

Գերմանիայի դեսպանը մեկ տասնյակից ավելի ձյունագնացներ է փոխանցել ՀՀ Պաշտպանության նախարարությանը

Հունիսի 18-ի միջոցառումների անոնս