Մերձավոր Արևելք

Իսրայելը Գազայի մի քանի շրջաններում տարհանման հրաման է արձակել, անկլավում կան նոր զոհեր

2 րոպեի ընթերցում

Իսրայելը Գազայի մի քանի շրջաններում տարհանման հրաման է արձակել, անկլավում կան նոր զոհեր

Գազայի հատվածի տարբեր շրջանների վրա Իսրայելի օդային և հրետանային հարվածների հետևանքով մայիսի 30-ի լուսաբացից ի վեր զոհվել է 13 պաղեստինցի, այսպիսով, վերջին 24 ժամվա ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։

Իսրայելի թիրախում են հայտնվել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա ան-Նազլա բնակավայրը և Խան Յունիս ու Ռաֆահ քաղաքները։

Արևմտյան ափի մի շարք քաղաքներում և ավաններում իսրայելական ուժերը ձերբակալություններ են իրականացնել։ 

Մյուս կողմից, Իսրայելը տարհանման նոր հրաման է տվել Հյուսիսային Գազայի Ջաբալիա ալ-Բալադ և ալ-Աթատրա շրջաններում, ինչպես նաև Գազա քաղաքի Շուջայյա, ադ-Դարաջ և ազ-Զեյթուն թաղամասերում: 

Տեղեկությունների համաձայն՝ Գազայի հատվածի շուրջ 2,4 միլիոն բնակչությունից մոտ 1,5 միլիոնը անօթևան են մնացել պատերազմի ժամանակ ավերված իրենց տներից զրկվելու արդյունքում։

Իր հերթին, Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը հայտարարել է Գազա ներխուժելու և ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու անհրաժեշտության մասին։

«Ժամանակն է մուտք գործել Գազա մեր ողջ ուժով՝ ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու և պարտության մատնելու համար», - ասել է նա։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 54 249-ի, վիրավորվել է 123 492 մարդ։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում