Միացյալ Նահանգներ

Թրամփը ցանկանում է մեկընդմիշտ չեզոքացնել ԻՊ-ին Սիրիայում. ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

Թրամփը ցանկանում է մեկընդմիշտ չեզոքացնել ԻՊ-ին Սիրիայում. ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մեկընդմիշտ վերջ դնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը Սիրիայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Al Arabiya հեռուստաալիքին հայտնել է Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը:

«Թրամփը ցանկանում է մեկընդմիշտ վերջ դնել ԻՊ-ին Սիրիայում», - ասել է նա: 

Բարաքի խոսքով՝ «ԱՄՆ բանակը 99 տոկոսով կատարել է ԻՊ-ի դեմ պայքարի իր առաքելությունը»:

Ավելի վաղ ԱՄՆ հատուկ ներկայացուցչին Դամասկոսի Ժողովրդական պալատում ընդունել են անցումային ժամանակաշրջանում Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան և արտգործնախարար Ասադ աշ-Շեյբանին:

Թոմ Բարաքը, որը Թուրքիայում ԱՄՆ դեսպանն է, նախագահ Թրամփի կողմից նշանակվել է նաև Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում