Ապարան- Քուչակ ճանապարհին ավտովթարի հետևանքով 12 անձ տեղափոխվել է հիվանդանոց. կա զոհ

2 րոպեի ընթերցում

Ապարան- Քուչակ ճանապարհին ավտովթարից տուժել է 12 անձ, որից 11 տուժած Ապարանի ԲԿ-ում ստանում է համապատասխան բուժում, ունեն տարբեր տեսակի կոտրվածքներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ տեղեկացնելով, որ 27 տարեկան տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, կազմակերպվում է սանավիացիայով նրա տեղափոխումը Երևան;

Նախարարը նույն գրառման մեջ անդրադարձել է նաև մեկ այլ՝ Վանաձորում տեղի ունեցած վթարին՝ նշելով, որ տուժել է 5 անձ, որից 4 տուժած տեղափոխվել է Վանաձոր ԲԿ, 2-ը թեթև վնասվածքներով են, չեն հոսպիատալացվել, 2-ի առողջական վիճակը ծայարահեղ ծանր է, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում;

Ավելի վաղ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ մայիսի 29-ին ժամը 08:05 սահմաններում Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսը․ «Opel» մակնիշի ավտոմեքենյում հրդեհ է բռնկվել։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։34-ին, մարվել՝ 08։47-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան։

Ըստ նախնական տվյալների 12 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն, «Opel» մակնիշի ավտոմեքենայում կա 1 զոհ։

Հայերեն

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն