Թուրքիա

Ալիևի ու Էրդողանի մասնակցությամբ բացվել է Լաչինի օդանավակայանը

1 րոպեի ընթերցում

Ալիևի ու Էրդողանի մասնակցությամբ բացվել է Լաչինի օդանավակայանը

Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ՝ Լաչինում տեղի է ունեցել օդանավակայանի բացումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ պետությունների ղեկավարները ծանոթացել են օդանավակայանում ստեղծված պայմաններին և տարածքում կատարվող ճանապարհաշինական աշխատանքներին։

Նախօրեին Ադրբեջան է ժամանել նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը՝ մասնակցելու այսօր տեղի ունենալիք Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթաժողովի 2-րդ նիստին։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում