Հայաստան

Փառք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին. Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

2 րոպեի ընթերցում

Փառք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին. Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նախագահի ուղերձում, մասնավորապես, նշված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, 

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: 

1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո, վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը: Հայ ժողովուրդը, ապրելով իր առջև ծառացած բարդագույն ժամանակաշրջաններից մեկը, կարողացավ հավատալ իր ուժին ու ոտքի կանգնեց՝ կերտելով անկախ հանրապետություն: Չնայած նրան, որ Հայաստանի առաջին հանրապետությունը շատ կարճ կյանք ունեցավ, այն շրջադարձային էր մեր ազգային մտածողության տեսանկյունից ու խոր հետք թողեց ապագա սերունդների գիտակցության մեջ: 

Մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ: Այն մեր ընթացքն է դեպի ապագա, դեպի կայուն, արդար եւ ուժեղ պետություն: 

Մեր սերունդն իր պատասխանատու դերակատարումն ունի՝ կառուցելու այնպիսի երկիր, որտեղ պետությունը ծառայում է քաղաքացուն, իսկ քաղաքացին իրեն զգում է պաշտպանված: Սա է մեր հանձնառությունը, որը, վստահաբար, համատեղ ջանքերով կյանքի ենք կոչելու: 

Փառք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին: 

Շնորհավոր Հանրապետության տոնը, ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում