Հունգարիայում հանրաքվե կանցկացվի Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հարցով. Սիյարտո

2 րոպեի ընթերցում

Հունգարիայում պատրաստվում են հանրաքվե անցկացնել՝ պարզելու համար՝ արդյոք Հունգարիայի ժողովուրդն աջակցում է Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությանը, թե՞ ոչ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ 

Խոսելով ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարների մասին՝ Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ չի կարող պատկերացնել, որ տեսանելի ապագայում Ուկրաինան կբավարարի անհրաժեշտ չափանիշները՝ ԵՄ-ին անդամակցելու համար։ 

«Ելնելով ներկայիս հանգամանքներից՝ ես չեմ կարող պատկերացնել, որ Ուկրաինան տեսանելի ապագայում կկարողանա համապատասխանել անհրաժեշտ չափանիշներին։ Ես չեմ տեսնում, որ նրանք մոտ են չափանիշներին բավարարելուն, բայց Հունգարիայում հանրաքվե կլինի, որի ժամանակ մարդիկ կկարողանան հստակ ընտրություն կատարել՝ արդյոք աջակցո՞ւմ են Ուկրաինայի՝ ԵՄ անդամ դառնալուն, թե՞ ոչ։ Եվ, քանի որ մենք ժողովրդավարական երկիր ենք, մենք կհետևենք մեր ժողովրդի կամքին։ 

Անդրադառնալով մոդերատորի դիտարկմանը, որ, օրինակ, հարկեր սահմանելու դեպքում հանրաքվե չեն անցկացնում և ժողովրդի կարծիքը չեն հարցնում՝ Սիյարտոն նշել է, որ իրենք հարկերի մասին չեն խոսում։ 

Հունգարիայի ԱԳ նախարարը հավելել է, որ իրենք չեն վախենում տարբեր հարցերի վերաբերյալ իրենց ժողովրդի կարծիքը հարցնելուց։ «Մենք համազգային խորհրդակցություններ ենք անցկացրել շատ հարցերի շուրջ, ինչպիսիք են սահմանադրությունը, միգրացիան, ընտանեկան քաղաքականությունը, Բրյուսելի նկատմամբ մեր մոտեցումը։ Եվ մենք միշտ հարգել ենք մեր ժողովրդի կամքը»,- ասել է Պետեր Սիյարտոն։ 

Հայերեն English Русский

COP17-ի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները

ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովին

Նորվեգիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նոբելյան հանձնաժողովի հասցեին Թրամփի քննադատությանը

Հրապարակվել է 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

Ըմբիշ Կարեն Ասլանյանն ԱԱ-ի եզրափակչում է

Ընտանեկան բռնության դեպքերով վարույթի շարունակությունը պետք է կախված չլինի տուժողի բողոքից կամ դատախազի հայեցողությունից․ Արփինե Սարգսյան

Արդյունավետ մենեջմենթը ենթադրում է առաջնահերթությունների սահմանում, մինչդեռ պարեկների ծանրաբեռնվածությունը սահմանափակում է այդ հնարավորությունը․ ՆԳ նախարար

Տարիներ շարունակ 25 հազար դրամով տրամադրված անձնագրերը չեն ապահովել կենսաչափական համակարգի լիարժեք հնարավորությունները․ ՆԳ նախարար

Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս