Իրավունք

Հայաստանը նախորդ տարի միջպետական հետախուզում է հայտարարել 1200–ից ավելի անձի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը նախորդ տարի միջպետական հետախուզում է հայտարարել 1200–ից ավելի անձի նկատմամբ

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը 2024 թվականին միջպետական հետախուզում է հայտարարել 1200–ից ավելի անձի նկատմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանն ԱԺ–ում «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին նախագծի ներկայացման շրջանակում: 

«2025 թվականի փետրվարի 28–ի դրությամբ ԱՊՀ հետախուզում հայտարարված է բոլոր պետությունների կողմից 160 հազարից ավելի անձի նկատմամբ: 2024 թվականի ընթացքում ՆԳՆ-ի կողմից միջպետական հետախուզում է հայտարարվել 1200–ից ավելի անձի նկատմամբ: 2023-ին թիվը եղել է 867, 2022-ին՝ 1400-ից ավելի»,-ասաց փոխնախարարը:

Միևնույն ժամանակ, Հայաստանն ինտենսիվ համագործակցում է ԱՊՀ անդամ պետությունների հետ՝ իր տարածքում հայտնաբերված հետախուզվողների փոխանցման հետ կապված:

«Ընդհանուր առմամբ 2022–2024 թթ. ընթացքում ՆԳՆ ոստիկանության կողմից հայտնաբերվել են 700–ից ավելի անձինք և փոխանցվել ԱՊՀ անդամ պետությունների մեր գործընկերներին»,–նշեց Ղազարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում