Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Ժան-Նոել Բարոն վերահաստատել է Ֆրանսիայի անսասան աջակցությունը ՀՀ զարգացման ու կարողությունների ամրապնդման գործում

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի գլխավորած պատվիրակությանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան և արձանագրել, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առավել կարևոր է այն, որ երկկողմ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում ավելի է խորանում և ամրապնդվում: Երկրի ղեկավարի խոսքով՝ սա արձանագրել են նաև վերջերս Տիրանայում կայացած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը: 

Ժան-Նոել Բարոն ընդգծել է Ֆրանսիայի անսասան աջակցությունը Հայաստանի զարգացման ու կարողությունների ամրապնդման գործում: Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկիրը պատրաստ է էլ ավելի խորացնել և ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական ոլորտներում: Միաժամանակ, Ժան-Նոել Բարոն շնորհավորել է ՀՀ վարչապետին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հաջորդ տարի  Հայաստանում անցկացնելու առթիվ: 

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են ենթակառուցվածքների զարգացմանը, ներդրումների ներգրավմանը, համատեղ նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: 

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջին զարգացումների շուրջ: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին:  

Հայերեն العربية English فارسی Français Русский Türkçe

Արաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. Reuters

«Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողով. սպասվող ծրագրերը

ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները

Հեռախոսների IMEI համարների գրանցման նախագիծը կլրամշակվի մինչև երկու ամսում. Դավիթ Թադևոսյան

Արգիշտի Դարբինյանը ընտրվել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել և ուղևորվել Սաուդյան Արաբիա

Ղազախստանը և Գերմանիան ստորագրել են 2 միլիարդ դոլարի ավելի քան 30 առևտրային փաստաթուղթ

Պենտագոնը 20 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ վեցերորդ սերնդի կործանիչների արտադրության համար

ՀՀ ՇՄ փոխնախարարն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք ուղղություններ

ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր