Մեր շուրջ խաղաղ և անվտանգ միջավայր ձևավորելը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է. Արարատ Միրզոյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի դիրքորոշումը երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, սահմանների անխախտելիության պաշտպանության հարցում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ 

«Սա, իհարկե, տարածաշրջանում կանխատեսելի, անվտանգ մթնոլորտի և խաղաղության կառուցման կարևոր գրավական է։ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին, մենք ունենք Ադրբեջանի հետ համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստ և պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններ այդ պայմանագրի ստորագրման տեղն ու ժամանակը Ադրբեջանի հետ քննարկելու և որոշելու համար։  

Ընդհանրապես մեր շուրջ խաղաղ և անվտանգ միջավայր ձևավորելը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է։ Մենք հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսություն ունենք նաև Թուրքիայի հետ և տրամադրված ենք ամբողջապես նոր, խաղաղ ու անվտանգ տարածաշրջան կառուցելուն։ Մենք այդ ուղղությամբ բոլոր անհրաժեշտ քայլերը կատարում ենք և պատրաստ ենք շարունակել։ Քարտեզին ուղղված առաջին իսկ հայացքը կարող է մեզ թույլ տալ պնդելու, որ Հարավային Կովկասը կարող է առանցքային դեր ունենալ նաև Եվրոպան Կենտրոնական Ասիային կապելու առումով։ Այստեղ ևս Հայաստանը պատրաստ է ցուցաբերել իր նախաձեռնողականությունը։ Մենք արդեն ներկայացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը ենթադրում է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում։    

Հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացման գործում կարևոր է նաև խորհրդարանական համագործակցությունը։ Սա ընդամենը համառոտ նկարագրությունն էր այն հարցերի, որոնց շրջանակում զրուցել ենք Ֆրանսիայի արտգործնախարարի հետ»,- շեշտել է Միրզոյանը։      

   

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները