Թրամփը եվրոպական ապրանքների նկատմամբ 50% մաքսատուրքերի սահմանումը հետաձգել է մինչև հուլիսի 9

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հեռախոսազրույցի ժամանակ համաձայնել է Եվրամիությանը մինչև հուլիսի 9 ժամանակ տալ մաքսատուրքերի շուրջ համաձայնության հասնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

«Նա (խմբ.՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը) ասել է, որ ցանկանում է ձեռնամուխ լինել լուրջ բանակցությունների: Հուլիսի 9-ը հենց այն օրն է, որը նա խնդրեց։ «Կարո՞ղ ենք դա հունիսի 1-ից տեղափոխել հուլիսի 9»։ Ես համաձայնեցի դա անել», - ասել է Թրամփը լրագրողներին Նյու Ջերսիի օդանավակայանում։

«Նա ասաց. «Մենք արագ կհավաքվեն և կտեսնենք՝ կկարողանա՞նք արդյոք ինչ-որ բան մտածել»», - հավելել է ԱՄՆ ղեկավարը։

Ավելի վաղ ֆոն դեր Լայենը հայտնել էր, որ «լավ զրույց» է ունեցել Թրամփի հետ։ Նրա խոսքով՝ ԵՄ-ին մինչև հուլիսի 9 ժամանակ կպահանջվի ԱՄՆ-ի հետ «լավ գործարքի հասնելու» համար։

«ԵՄ-ին և ԱՄՆ-ին կապում են աշխարհում ամենակարևոր և սերտ առևտրային հարաբերությունները։ Եվրոպան պատրաստ է արագ և վճռականորեն առաջ մղել բանակցությունները», - գրել է ֆոն դեր Լայենը X սոցիալական ցանցում։

Մայիսի 23-ին Թրամփը հանձնարարել էր ԵՄ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ 50% մաքսատուրքեր սահմանել հունիսի 1-ից։

Ավելի վաղ Վաշինգտոնը 25% մաքսատուրքեր էր սահմանել եվրոպական պողպատի, ալյումինի և ավտոմեքենաների ներմուծման վրա։ Բացի այդ, սկզբնապես ԵՄ-ի երկրների համար սահմանվել էր ևս մեկ՝ հայելային 20% մաքսատուրք։ Սակայն ապրիլի 9-ին Թրամփը 90 օրով կասեցրեց մաքսատուրքերի բարձրացումն ավելի քան 75 երկրի համար, որոնք երկխոսություն էին խնդրել այդ հարցի շուրջ։ Ենթադրվում է, որ այս ժամանակաշրջանում այդ երկրները մաքսատուրքեր կվճարեն նվազագույն 10%-ի չափով։

Հայերեն English Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս