Ռուսաստան

Ռուսաստանն ու Ուկրաինան 390–ական գերի են փոխանակել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն ու Ուկրաինան 390–ական գերի են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման պայմանավորվածության շրջանակում  մայիսի 23–ին 390–ական գերի են փոխանակել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են կողմերը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ վերադարձրել են 270 ռուս զինծառայողների և 120 քաղաքացիական անձանց: Ռուսաստանի ՊՆ–ից նշել են, որ ռուս զինծառայողներն ու քաղաքացիական անձինք այս պահին գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ ստանում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։ Նրանք բոլորը կտեղափոխվեն Ռուսաստան:

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ վերադարձել են 390 գերիների: Նա նշել է՝ ակնկալում են, որ շաբաթ և կիրակի օրերին փոխանակումը կշարունակվի:

Ռուսական և ուկրաինական կողմերը «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման պայմանավորվածություն էին ձեռք բերել Թուրքիայում այս ամիս կայացած բանակցությունների արդյունքում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում