Եվրոպա

Թրամփը ցանկանում է ԵՄ-ի նկատմամբ 50% մաքսատուրքեր սահմանել հունիսի 1-ից

1 րոպեի ընթերցում

Թրամփը ցանկանում է ԵՄ-ի նկատմամբ 50% մաքսատուրքեր սահմանել հունիսի 1-ից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խորհուրդ է տալիս Եվրամիությունից ներմուծվող ապրանքների նկատմամբ 50% մաքսատուրքեր սահմանել հունիսի 1-ից՝ նշելով, որ առևտրի հարցում ԵՄ-ի հետ դժվար է գործ ունենալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։ 

«Շատ դժվար է եղել գործ ունենալ Եվրամիության հետ, որը ձևավորվել է առևտրի ոլորտում ԱՄՆ-ից օգուտ քաղելու հիմնական նպատակով…. Նրանց հետ մեր քննարկումները ոչ մի տեղ չեն տանում», - գրել է Թրամփը։

«Հետևաբար, ես խորհուրդ եմ տալիս ուղիղ 50% մաքսատուրքեր սահմանել Եվրոպական միության նկատմամբ, սկսած 2025 թ. հունիսի 1-ից։ Մաքսատուրք չի լինի, եթե ապրանքը կառուցվի կամ արտադրվի Միացյալ Նահանգներում», - հավելել է ԱՄՆ նախագահը։

Դոնալդ Թրամփը մեծ մաքսատուրքեր էր սահմանել իր առևտրային գործընկերների նկատմամբ, սակայն 90 օրով կասեցրել էր դրանց գործողությունը՝ բանակցություններ վարելու ժամանակ տրամադրելու համար։ Այժմ երկրների մեծ մասից ներմուծվող ապրանքների համար գործում են 10% բազային մաքսատուրքեր։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում